Առաջին ատյանի դատարանը վաղը՝ հունիսի 17-ին, կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Ծառուկյանը։
«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է: Ցուցմունք չկա իմ դեմ, կհարցնեք իրավապահներին, թող պատասխանեն, որևիցե իմ դեմ խնդիր չկա, կառավարման հարցով, կան կառավարիչներ: Շատ շինծու, սարքած գործ ա, դատարանում կքննվի, դուք կտեսնեք»,- ասաց նա:
Հարցին, թե որն է լինելու հետագա անելիքը՝ Ծառուկյանը պատասխանեց. «Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ»: