Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հիմքերի բացակայության պատճառով մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Անձամբ Փարամազյանի համար դատարանի որոշումն անսպասելի էր։ Քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ արձանագրեց, որ դատական համակարգը իր բարձրության վրա է եւ քաղաքական իշխանության պատվերները չի կատարում։