Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական գործերը չի կարելի դիտել որպես քաղաքական։
Նրա խոսքով՝ 2018-ին, 2019-ին և 2020-ին մի շարք քրեական գործեր են հարուցվել թե՛ ԲՀԿ-ական պատգամավորի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների մասնակցությամբ։
«Քննվում է 3-րդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը։ Ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում։ Ի՞նչ տարբերություն կա ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև։ ԲՀԿ-ի դեպքում ծախսվել են մեկ մարդու փողեր, ՀՀԿ-ի դեպքում՝ ամեն մեկը իր կոռուպցիոն փողերն է ծախսել, իր գողացած փողերը»,-Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել նաև Միքայել Մինասյանի վերականգնված ֆայլերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում