Լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները մեկնաբել է սկանդալային դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ ողբերգական դեպքը։ Միայն թե ի տարբերություն աստղի որոշ գործընկերների, Պոզներն անկեղծորեն խոստովանել է. Միխայիլ Եֆրեմովը պետք է կրի արժանի պատիժը, եւ այս իրավիճակում բոլորովին պետք չէ խղճալ նրան։

«Ես նրան չեմ խղճում։ Նա խմում է, ընդ որում վաղուց ու շատ։ Իսկ այն, որ նա ղեկին է նստում եւ ոչ առաջին անգամ, լիովին հարբած լինելով, անպատասխանատվություն է, որը եւ հանգեցրել է նրան, որ նա մարդ է սպանել»,- «Бизнес Online»-ին տված հարցազրույցում ասել է հաղորդավարը։

Պոզների խոսքով՝ ինքն, իսկապես, հույս ունի, որ աստղի կապերն ու կարգավիճակն այս անգամ Եֆրեմովին չեն օգնի խուսափել արժանի պատժից։ Այս իրավիճակում լրագրողը ցավակցել է Սերգեյ Զախարովի մտերիմներին, որոնք հարված արտիստի մեղքով կորցրել են մտերիմ մարդուց։

style.news.am