Քիչ առաջ դատարանից դուրս եկավ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Մանուկյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նրա պաշտպանը նշեց, որ Մանուկյանը վկայություն է տվել: Պաշտպանի խոսքով՝ նախկին պատգամավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Չկա ցուցմունք, որ Արբրահամ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանից գումար է վերցրել, դա ընդամենը վարկած է»,- ասաց պաշտպանը: