Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի վստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր՝ հունիսի 19-ին, ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման միջնորդության քննության ժամանակ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

 

«Պարոն Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է՝ դատական նիստին ելույթ ունենալու ժամանակ։ Նրա հերթն էր հասել խոսելու, սակայն սրտի հետ կապված խնդիր առաջացավ, հիմա հիվանդանոցում է»,- ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշենք, որ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։