Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ժամը 15։00-ին կհրապարակի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։
Նշենք, որ ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ է հարուցել, որն առնչվում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքերին: ԱԺ-ն հունիսի 16-ին համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: