Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհարապարակվի նախապես հայտարարված ժամից մեկ ժամ ուշ՝ ժամը 16:00-ին: Որոշումը կհրապարակի դատավոր Ռոբերտ Պապոյանը, ով խորհրդակցական սենյակ էր հեռացել դեռեւս ուրբաթ օրը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։