«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է. «Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սեւացնել կամ քննադատել, այդ թվում՝ ձեռք բերված զենքի հետ կապված' անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,-ասել է նա։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հայտարարությունը բավականին լուրջ քննադատության է արժանացել եւ մեծ թվով հարցեր է առաջացրել հատկապես ՀՀ ՊՆ-ի ու ԱՀ ՊԲ զինվորականների շրջանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը փորձել է բացատրել եւ արդարանալ, որ ընդամենը նպատակ է ունեցել համեմատականներ տանել եւ ցույց տալ բանակի նոր ձեռքբերումները, ինչը, սակայն, լավ չի ընկալվել ոչ միայն զինվորականների, այլ առհասարակ հանրության տարբեր շերտերի, այդ թվում՝ քաղաքական տարբեր շրջանակների կողմից։ Թերթի տեղեկություններով, իրականում առաջ քաշած այդ թեզն ուղղորդված է եղել հայաստանյան իշխանությունների որոշակի սեգմենտի կողմից, ինչը նկատվում է նաեւ այս թեմայի հետ կապված քննարկումների ժամանակ փաշինյանական խմբերի կողմից Հարությունյանին տեղեկատվական աջակցություն ապահովելու փորձով։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ, ըստ մեր աղբյուրների, ՀՀ իշխանական շրջանակներում էլ այդ հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել, եւ Հարությունյանին ակնարկել են, որ նման թեմաները շրջանցի եւ խուսափի այդ կարգի մեկնաբանություններից»:
Առաջարկում ենք նաև
16/04/22 19:42
Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահների հետ. Արայիկ Հարությունյան
23/11/20 22:58
«Արցախի վերաբերյալ ռուսական ռազմական ներկայիս քարտեզները միշտ հարցեր են առաջացրել». Սուրեն Սահակյան
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
04/09/20 09:01
«Փաստ». Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Արցախի նախագահի կարծիքը հակասում է Դավիթ Տոնոյանի տեսակետին
20/03/19 08:17
«Փաստ». «Սասնա ծռերը» Արցախի նախագահի թեկնածու կառաջադրի
05/03/19 08:31
«Փաստ». Կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու
16/05/16 21:15
Արցախի Նախագահի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են բանակի կենսագործունեությանը վերաբերող հարցեր
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան