«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե նա պաշտպանի իրենց թեկնածուին: Սեֆիլյանը համոզմունք էր հայտնել, որ ճիշտ կլինի, եթե Բաբայանը ոչ թե առաջադրվի, այլ աջակցողի դերում լինի՝ «մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու իշխանության»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես «Սասնա ծռերի» եւ Ս. Բաբայանի «միասնական թեկնածու» շրջանառվում է «Սասնա ծռերի» արցախյան գրասենյակի կորդինատոր Գեղամ Գրիգորյանի եւ տեղի ակտիվիստներից՝ Մխիթար Ավետիսյանի անունները: Վերջինս հայտնի է «Օրիֆլեյմի Մխիթար» անունով: Նրա առաջադրման շանսերն առավել հավանական են համարվում այն առումով, որ մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը, իսկ Արցախում «Սասնա ծռերի» համար նախընտրելի են վերոնշյալ կերպարով դեմքերը, այսպես կոչված, «թրծվածները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում