Այսօր մամուլում տարածվել է մի տեղեկություն, ըստ որի՝ «Միասնություն» շարժումը համագործակցության համար հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր եռյակի հետ:
Այս առնչությամբ հայտնում ենք, որ «Միասնություն» շարժումը, ի դեմս ղեկավար Արման Վարդանյանի, ընդդիմադիր եռյակի հետ պաշտոնական համագործակցության որևիցե ձևաչափի քննարկում չի ունեցել:
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Միասնություն»-ը ողջունում է բոլոր գաղափարական միավորումների այն աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունն այս ծանր բարոյահոգեբանական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական իրավիճակից հանելու, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու և միասնականության ու համերաշխության մթնոլորտ ստեղծելու նպատակին:
«Միասնություն» շարժման մամուլի ծառայություն