«Ես չեմ աշխատել ոչ իմ մեղքով, աշխատավարձը իմ ապրուստի միակ միջոցն է, եթե ես աշխատավարձ չստանամ, ապա դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, ձեզ որքանո՞վ ապահով կզգաք, թե այս դատավորը ինչով է ապրում»,- ՍԴ շենքի դիմաց ճեպազրույցի ընթացքում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը նշանակվելուց հետո մերժում էր Սահմանադրական դատարանի կազմը և աշխատանքի չգնալով բողոքի ակցիա իրականացնում:
Վահե Գրիգորյանը նաև շեշտեց նաև, որ ինքը մտադիր չէ դառնալու ՍԴ նախագահ: