Առավոտը բարի չէր բաց տարածքում դիմակ կրել պարտադրողների համար.

ՀՀ վարչական դատարանը ՎԴ/4623/05/21 գործով Իմ կազմած վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Իսկուհի Մանասյանի պահանջը և անվավեր է ճանաչել դիմակ չկրելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ կայացրած 10000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին 24.07.2020թ. թիվ 4174 որոշումը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նա նաեւ հավելել է. «Հաջորդ հաղթական վճռի վերաբերյալ հրապարակումը' երեկոյան:

Շնորհակալություն

#կրեք_ուղեղ»։