Սահմանադրական Դատարանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հրայր Թովմասյանին ուղղված Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը: Նշենք, որ հայտնի չէ, թե Հրայր Թովմասյանի նամակն ինչ բովանդակություն ուներ:
Ստորև ներկայացված է նամակի թարգմանությունը և անգլերեն բնօրինակը:
«Հարգելի Նախագահ,
Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։
Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։
Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։
Հարգանքներով՝
Ջիանի Բուքիքիո»: