Լինելով վարակաբան՝ ուզում եմ խոսել կորոնավիրուսային վարակի կլինիկական ընթացքի մասին: Այս մասին պարետատան նիստից հետո կայցած ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նաիրնե Սարգսայնցը՝ ներկայացնելով վարակվելու ընթացքը:
«Վիրուսը հիմնականում թափանցում է շնչուղիներով և հենց շնչուղիներն են հանդիսանում վիրուսի համար հիմնական թիրախ: Վիրուսը կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են մեր շնչուղիների մակերեսին և որոշ դեպքերում նաև կարող են ախտահարվել ստորին շնչուղիները, այսինքն կարող է զարգանալ թոքաբորբ»,- ասաց նա:
Խոսելով տոկոսային հարաբերության մասին՝ Սարգսյանցն ասաց.
«Այն անձնաց մոտ, որոնց մոտ հիվանդությունը դրսևորվում է, ախտանիշներ են ունենում, 40% դեպքերում վարակը ընթանում է թեթև, 40% դեպքերում ընթանում է թոքաբորբով և 15%-ը՝ ծանր թոքաբորբը և 5%-ը՝ ծայրահեղ ծանր ընթացքը»,- ասաց Սարգսյանցը:
Մանրամասները՝ տեսանյութում