Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն' առողջացած, 453-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111665 թեստավորում:
Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է։