Քրիստինե Մամոյանը 8 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում: Երկու տարի առաջ օգնության հույսով դիմել է «Իմ քայլը» հիմնադրամին, ստացել բնակարան, սակայն այսօր փաստի առաջ է կանգնել: Պահանջում են ժամ առաջ ազատել բնակարանը:  8 անչափահասի մայրը ելք չի գտնում ստեղծված իրավիճակից: Ոչինչ չի ցանկանում, միայն 4 պատ, թեկուզ վարձով՝ միայն թե երեխաները փողոցում չքնեն: 18-ամյա որդին մի քանի ամսից բանակ է զորակոչվելու, մայրը սրտնեղում է՝ փողոցի՞ց են որդուն տանելու դիրքեր: 

 

Հուսահատված կինը սպառնում է դիմել ծայրահեղ քայլերի, ապշում է Աննա Հակոբյանի վերաբերմունքից ու տխրությամբ խոսում, թե ինչպես կարող է նա, մայր լինելով հանդերձ, իր անչափահաս երեխաներին կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ տանից վտարել:

Կինը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Դիմելու է հնարավոր բոլոր մարմիններին՝ միայն թե կարողանա երեխաների համար տանիք գտնել: 

Անի Հակոբյան