«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲՀԿ, «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները համախմբվել են կոնկրետ խնդրի շուրջ, որի նպատակն է, ինչպես իրենք են նշում, պաշտպանել սահմանադրական կարգը: Այդ նպատակով ստեղծվել է երեք կուսակցություններից կազմված աշխատանքային խումբ, օրերս էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ: Եռյակին «Մեկ Հայաստան» կուսակցության չմիանալու հետ կապված այս օրերին տարաբնույթ խոսակցություններ եղան: Կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «5-րդ ալիքի» եթերում ասել էր, որ իրենք որեւէ տարաձայնություններ ու անհամաձայնություններ չունեն: «Հակառակը, մենք ունենք լիակատար փոխըմբռնում, փոխհասկացվածություն վերջնական նպատակների եւ գործողությունների հաջորդականության առումով: Ուղղակի կա երկու մոտեցում՝ ցանցային պայքար, թե համախմբում: Մենք այս պահին որոշեցինք, որ առայժմ բոլորով մեկ տեղ հավաքվելու անհրաժեշտություն չկա: Կա եռյակ, մենք ողջունում ենք, պատրաստ ենք իրենց օրակարգերին օժանդակել, մասնագիտական, քաղաքական օժանդակություն ցուցաբերել, բայց վերջին երկու տարում իր արդյունավետությունն ապացուցած ցանցային պայքարը պետք է շարունակել: Դեռ ամբողջական ու լիակատար միավորման ժամանակը չէ»,ասել է Ղազինյանը: «Փաստ» թերթի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ասաց. «Մենք համատեղ աշխատանք ենք իրականացնում բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց օրակարգը, այն է' այս կառավարության անհապաղ հեռացում, համապատասխանում է մեր նույն օրակարգին: Այդ աշխատանքներն իրականացվում են ամենատարբեր եւ արդյունավետ ձեւաչափերում: Որտեղ կա միասին հանդես գալու անհրաժեշտություն, այդպես է իրականացվում աշխատանքը: Որտեղ կա ցանցային կամ այլ ձեւաչափ, այդպես է իրականացվում: Մենք հրաշալի համագործակցում ենք մեր գործընկեր «Մեկ Հայաստան» կուսակցության հետ, ինչպես նաեւ «Ազգային օրակարգ» եւ այլ կուսակցությունների հետ»:
Առաջարկում ենք նաև
17/02/24 08:20
Ընդդիմադիր շրջանակներն էլ ձեռքերը ծալած չեն նստի. «Փաստ»
30/01/24 09:37
«Ժողովուրդ». Հերթական թափուր աթոռը ԲԴԽ-ում․ Վիգեն Քոչարյանը ցանկանում է դատավոր դառնալ
09/11/23 19:49
Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. Արթուր Ստեփանյան
23/10/23 19:56
Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. Արթուր Հովակիմյան
14/07/22 20:11
Ռուբինյանը ներկայացրեց այն պատճառները, թե ինչու են որոշել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել
05/10/21 15:30
Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ
22/09/21 17:27
Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ
06/09/21 15:21
«Ի սեր Աստծո, մենք համատեղ կյանք չենք ունեցել». Արթուր Ղազինյանը՝ Քրիստինե Պողոսյանին (տեսանյութ)
16/11/20 17:30
Ինչու ընդդիմադիր ուժերը չմասնակցեցին նիստին
Ամենադիտված
Լրահոս
09:57
Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան
08:59
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
08:45
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար
08:33
«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին
21:17
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
11:50
Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
09:57
«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
09:43
Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
09:04
«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար
16:20
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
13:42
Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
13:40
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են