«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը: Օրինակ, «Վարդան թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ երեք ամիս տանից են աշխատել. «Քանի որ ես ճանաչում եմ շուկան, պետք է ասեմ, որ շատ տուրիստական գործակալություններ են փակվել, որովհետեւ մարդիկ չեն կարողանում վարձերը վճարել եւ հանձնում են տարածքները: Դրա հետեւանքով շատ քաղաքացիներ մնում են առանց աշխատանքի: Այս պահի դրությամբ ստեղծված վիճակը տուրիզմի ոլորտի վրա բացասաբար է ազդում»։ Նշենք նաեւ, որ տուրընկերություններն այս ամիսներին մեծ վնասներ են կրում: «Վարդան թրավել»-ի տնօրենի խոսքով՝ իրենք եւս ֆինանսական կորուստներ ունեն: «Եթե գումարենք այն շահույթը, որը պետք է ունենայինք մենք, կորուստները շատ մեծ են: Չէ՞ որ մայիսից մինչեւ օգոստոսի վերջ տուրիստական գործակալությունների ամենապիկ շրջանն է, բոլորը մեկնում են հանգստի: Այս պահի դրությամբ մենք, բացի այն, որ չունենք շահույթ, նաեւ ծախսեր ենք անում: Օրինակ՝ ես վճարում եմ յուրաքանչյուր ամիս տարածքի վարձակալության գումար, չնայած մարտ եւ ապրիլ ամիսների վարձակալության գումարը իմ ընկերության տարածքի սեփականատերը, հասկանալով մեր վիճակը, չվերցրեց: Ամեն օր են կորուստները»,- մեծ ափսոսանքով նկատեց մեր զրուցակիցը»:
Առաջարկում ենք նաև
01/08/24 08:20
Բազմաթիվ սպառնալիքների առջև կանգնած Հայաստանի ղեկավարն ու իշխանավորները շուրջ մեկ ամիս արձակուրդում է. «Ժողովուրդ»
02/07/24 09:20
«Ժողովուրդ». ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ պետական պարգեւի չի արժանացել
07/03/24 08:08
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Փաշինյանի հետ փակ հանդիպմանը քննարկելու են Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածության հարցը
06/08/22 10:09
Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
22/02/19 08:43
«Ժողովուրդ». «Քեթրին Գրուպ»-ը՝ սնանկացման եզրին
24/01/19 09:36
«Ժողովուրդ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին կալանավորելու որոշում է կայացվել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան