Կարանտինն ու թեստերը վճարովի են դարձել Վրաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար: Արտասահմանից եկած բիզնեսմենների առջև երկընտրանք է դրվելու՝ կամ վճարովի երկշաբաթյա կարանտին ժամանակակից հյուրանոցում, կամ էլ վճարովի թեստավորում 3 օրը մեկ: Սա կվերաբերի ոչ միայն ԵՄ-ից ժամանած բիզնեսմեններին, այլև մնացած բոլոր բիզնես-այցելուներին:
Նշվում է, որ վերոնշյալ ծառայությունների վճարները բնավ էլ բարձր չեն, բայց դրանից հյուրանոցային բիզնեսը բավականաչափ եկամուտներ կունենա: