Իսպանիայում Աշխատավորների սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Բեռնարդո Բուստիլյոն, առցանց խորհրդակցության ժամանակ ընդունելով ցնցուղ, մերկ վիճակում անցել է տեսախցիկի առջևով: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն:

Խորհրդակցությունը սկսվել է վաղ առավոտյան և ձգվել է: Երեկոյան ժամը 5-ին նա հասկացել է, որ չի հասցնում երկրորդ աշխատանքին և դստերը դպրոց տանել: Այդ պատճառով նա որոշել է մտնել ցնցուղի տակ՝ հետը տանելով նոթբուքը: Հավանաբար, տղամարդը մոռացել է նկարահանման մասին և բաց տեսախցիկի առջևով մերկ է անցել: Ինչպես նշվում է, քաղաքական գործչի մերկ մարմինը տեսել են եթերի բոլոր անդամները' նրա գործընկերները, լրագրողները և քաղաքացիները: Ոմանք նույնիսկ սկսել են նկարահանել տեղի ունեցածը:

Միջադեպի պատճառով քաղաքական գործիչը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից, որպեսզի չփչացնի կուսակցության հեղինակությունը: