Հայտնում ենք, որ «Red Wings» ընկերության ս/թ. հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երեւան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով: Այս մասին հաղորդում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:

«Տոմսերի ազատ վաճառքը տեղի կունենա հուլիսի 6-ին ( մինչեւ ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչեւ 21։00-ն) եւ 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչեւ 13։00-ն) օդանավակայանի N94 տոմսարկղից:

Տոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ»,-ասված է հաղորդագրության մեջ: