Երևանի կենտրոնում բնակվող և համեստ թոշակով ապրող բնակիչների կյանքն ավելի կբարդանա, քանի որ գույքահարկը բարձրանում է, այն էլ՝ մի քանի անգամ:
Կառավարության որոշմամբ՝ հաջորդ տարեսկզբից ուժի մեջ է մտնելու գույքահարկի մասին որոշումը, ըստ որի՝ գույքահարկի չափը որոշվելու է ոչ թե նրա կադաստրային, այլ շուկայական գնով։ Որոշումը դեռ ուժի մեջ չմտած՝ մասնագետները մատնանշում են օրենքի բացերը, իրավաբանները ահազանգում դատական քաշքշուկների մասին, մշակույթի գործիչներն իրենց բողոքն արտահայտում ֆլեշմոբի տեսքով։
ԼՈՒՐԵՐ.com-ի տեսախցիկը շրջել է Կենտրոն վարչական շրջանի բակերով պարզելու, թե ինչ են պատրաստվում անել իրենք՝ քաղաքացիները, երբ օրենքը մտնի ուժի մեջ: