Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով բրազիլական աղբյուրին:
Բոլսոնարոն հաստատել է թեսթի արդյունքները։ «Ես լավ եմ։ Նույնիսկ ուզում եմ զբոսնել այստեղ, բայց չեմ կարող բժիշկների խորհուրդների պատճառով»,- ասել է Բոլսոնարոն, ով դիմակով է եղել:
Նշենք, որ ավելի վաղ Բրազիլիայի նախագահը չեղարկել էր ծրագրված բոլոր հանդիպումները կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով։ Բոլսոնարոն հայտնել էր, որ ունի 38 աստիճան ջերմություն: