2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ըստ որի, Երևան քաղաքի ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ: Այս փոփոխությունը հիմնականում միտված է երթևեկության անվտանգության բարելավմանը և ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը:
Փոփոխության ենթակա ճանապարհահատվածներն են՝
1.Իսակովի պողոտա
2.Թբիլիսյան խճուղի
3.Մոնթե Մելքոնյան փողոց
4 Աճառյան փողոց
5. Դավիթ-Բեկի փողոց
6. Մյասնիկյան պողոտա
7. Սարալանջի պողոտա
8. Աշտարակի խճուղի
ԼՈՒՐԵՐ.com-ը որոշեց հարցում անցկացնել վարորդների շրջանում՝ պարզելու որքանով է իրենց սրտով սպասվելիք փոփոխությունը: