Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ «Կամք» ՀԿ-ն կազմակերպել էր մամուլի ասուլիս՝ «Ոչ խտրականությանը» խորագրով: Սակայն ոստիկանները ՀԿ-ի նախագահ Վահագն Չախալյանին թույլ չտվեցին իրականացնել ասուլիսը:
Դրանից հետո «Կամք»-ի գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս՝ «Խտրական վերաբերմունք, սեր, թավիշ» թեմայով։
Վահագն Չախալյանը հայտարարեց, որ այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 13:00-ին, Բաղրամյան 26-ում ասուլիս են իրականացնելու. «Մենք պայքարում ենք, որպեսզի յուրաքանչյուրն ունենա այն իրավունքները, որոնք ունի Արման Բաբաջանյանը»,- ասաց նա: