Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում դեռևս անհայտ հանգամանքներում զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Ֆարդին Յարալիևի հարազատները, համագյուղացիները չեն հանդարտվում։

 

Զինվորի դին երեկ էին հանձնել հողին, հարազատներին պաշտոնապես հայտնել էին , որ զինվորը խեղդվել է գետում, սակայն հարազատները դագաղը բացելուց հետո դիակի վրա հայտնաբերել էին հրազենային վնասվածքներ գլխի շրջանում։

Այս նկարները խոսում են «հարուստ» Ադրբեջանի, բայց իրական վիճակի մասին։ Թե ինչպես են վերաբերվում սեփական զինվորին, զինվորի մահը ինչպես են այլափոխում, ինչպես են հուղարկավորում , անգամ առանց մեկ ծաղկի գերեզմանն էլ խոսում է, որ անգամ Ադրբեջանի ռազմական գերտեսչության ներկայացուցիչների կողմից չի ուղարկվել ծաղկեպսակ։ Սրանք մանրունք են, բայց իրականությունը ճիշտ հասկանալու համար հիանալի մեսիջներ են։
Գյուղերի տների, փողոցների , մարդկանց հագ ու կապի մասին էլ լռում եմ»։

Հովհաննիսյանն այս դեպքի վերաբերյալ ավելի վաղ գրել էր․ «Ադրբեջանական բանակի կորուստները պաշտոնապես հայտարարվում են որպես ինքնասպանություն, կամ դժբախտ պատահար, վերջին դեպքը դրա վառ ապացույցն է։ Երբ 20-ամյա զինծառայողի ծնողներին հայտնել էին, որ իրենց որդին խեղդվել է գետում։ Ծնողներին դին հանձնելուց հետո, հարազատները ոշում են բացել դագաղ և հայտնաբերում, որ սահմանապահ ուժերում ծառայող Ֆարդի Յարալիևը, ում մնացել էր երեք ամիս ծառայության, գլխի շրջանում ունի հրազենային վիրավորում։

Զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, համագյուղացիները թաղումը վերածել են բողոքի, եղել է բախում սահմանապահ զորքերից թաղմանը ժամանած սպաների և գյուղացիների միջև։
«Ինչո՞ւ չեն զոհվում պատգամավորների, նախարարների և ձեր երեխաները, ինչո՞ւ են միայն զոհվում մեր երեխաները»,- այսպիսի հարցադրումներով հարձակվել են զինվորականների վրա»: