2018 թվականի հոկտեմբերին էջմիածին քաղաքի քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը: Գասպարյանի պաշտոնը ստանձնելուց անցել է շուրջ երկու տարի, և մենք էլ փորձել ենք ի մի բերել, թե այս ընթացքում ինչով է հատկապես աչքի ընկել հեղափոխական քաղաքապետը: Քանի որ վերջին շրջանում մամուլի ուշադրության կենտրոնում էին հայտնվել հատկապես Դիանա Գասպարյանի գնումները, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2020 թվականի ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանի կողմից հայտարարված տենդերները և դրանց արդյունքները:
Եվ շարունակությունը՝
Ինչպես տեսնում ենք, ապրիլ ամսին, երբ Հայաստանում և հատկապես Էջմիածնում ամբողջ թափով ծավալվում էր կորոնավիրուսային համավարակը, քաղաքապետարանը շուրջ մեկ միլիոն դրամ է ծախսել օդորակիչ ձեռք բերելու նպատակով: Շուրջ 900 հազար դրամի էլ գրասենյակային նյութեր են գնվել: 2,143,500 դրամ հունիսին ծախսվել է սառնարան ձեռք բերելու վրա: Իհարկե, որևէ մեկը չի պնդում, որ քաղաքապետարանի աշխատակիցները պետք է տապից մահանան՝ խնայելով հարկատուների գումարը և ձեռք չբերելով համապատասխան տեխնիկան: Սակայն, հասկանալի է նաև, որ առկա է գնային բավական լայն սպեկտր և ցանկության դեպքում կարելի է յոլա գնալ ավելի էժան գնի նույնանման տեխնիկա գնելով, իսկ մնացած գումարը ուղղել առավել նպատակային՝ օրինակ` բուժաշխատողներին պարգևատրելուն: