Արդեն 4 օր է՝ ադրբեջանական կողմը հրետակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Գիշերը կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ տուժածներ չկան. «Վիրավորներ չունենք, հիմա հանգիստ է: Հիմնականում, կրակոցները եղել են Ճամբարակի դիրքերի ուղղությամբ, բայց բնակավայրերի վրա չի եղել»,- ասաց մարզպետը: