Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հուլիսի 19-21-ն սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով: