Ղազախստանի Ալմաթի քաղաքում ոստիկանը անչափահաս աղջկա բռնաբարության մեջ կասկածվող տղամարդուն բռնելու նպատակով ցատկել է 13-րդ հարկի պատուհանից:

 

Ոստիկանության մայոր Բակիթժան Բաքիրովը մասնակցում էր 15-ամյա աղջկան բռնաբարելու և խոշոր գումար գողանալու մեջ կասկածվող տղամարդուն բռնելու ոստիկանական հատուկ օպերացիայի:

Երբ Բաքիրովը մտել է կասկածյալի՝  շենքի 13-րդ հարկում գտնվող բնակարան, վերջինս հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ և դուրս է ցատկել պատուհանից:

Բաքիրովը, առանց երկար մտածելու, հետևել է նրան և նույնպես դուրս թռել, սակայն, բարեբախտաբար, ընկել է 2 հարկ ներքև գտնվող սանդղավանդի վրա:

Ընկնելու հետևանքով 38-ամյա ոստիկանը վնասել է ոտքը, սակայն ի վերջո կարողացել է բռնել հանցագործին:

Նշվում է, որ խիզախ ոստիկանը, ով նաև վեց երեխաների հայր է, պարգևատրվել է մեդալով: Բժիշկների հաղորդմամաբ՝ նա շուտով կապաքինվի և կկարողանա շարունակել «բռնել հանցագործներին»: