ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։
«Այսօր՝ ժամը 18։00-ին, երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով»,- ասված է Սուրենյանի գրառման մեջ: