Սոչիի Ադլերի շրջանի Օլիմպիական պարկում տորնադոն ավերել է լողափը։ Առավոտյան Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր տնօրինությունը բնակիչներին նախազգուշացրել էր Սև ծովում ձևավորվող տորնադոների սպառնալիքի մասին: Փրկարարները խորհուրդ են տվել բնակիչներին և հանգստավայրի հյուրերին ժամանակավորապես խուսափել ծովում գտնվելուց, հանգստանալուց, և պահպանել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները: