fcararat.am  «Արարատը» հանգրվանել է Սոչիի «Վեսնա» մարզահամալիրում, որտեղ հավաք կանցկացնի մինչև փետրվարի 5-ը:

Թիմը մարզում է անցկացրել «Վեսնա» մարզահամալիրի արհեստական խոտածածկով խաղադաշտում, որին մասնակցեցին բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում' Ավագիմյանը:

Վաղը' հունվարի 26-ին, Երևանի ժամանակով 16:30-ին «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» հետ, որի գլխավոր մարզիչն է հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը:

Նշենք, որ հունվարի 27-ին նախատեսված Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ խաղը չի կայանա: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: