«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09․00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 19․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: