«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործներ, Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Տավրոսի, Սպանդարյան, Վարդանանց, Մյասնիկյան, Զորյան, Խորենացի փողոցներով, Սիվաշական ավանի և Տիգրան Մեծ պողոտայով պարփակված թաղամասերի, Դարպաս և Բազում գյուղերի գազասպառողների, «Սեզամ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: