Հուլիսի 24-ի ուշ երեկոյան ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի Քռուզյան-Զաքարյան հայկական դպրոցը և հարակից Հայ համայնքային կենտրոնը, հայտնում է Asbarez-ը: Գիշերվա ընթացքում շինության արտաքին ու ներքին պատերը ծածկվել է ադրբեջանամետ գրաֆիտիներով: սան Ֆրանցիսկոյի ոստիկանական դեպարտամենտում դեպքի առթիվ անցկացվում է քննություն: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Սան Ֆրանցիսկո նահանգի մասնաճյուղի ղեկավարներն ու անդամները աշխատում են իրավապահ մարմինների, ինչպես նաև տեղական և պետական պաշտոնյաների հետ` գործը հավուր պատշաճի քննելու համար:

 

Սան Ֆրանցիսկոյի շրջանի փաստաբան Չեսա Բուդինը Թվիթերի իր էջում իր վրդովմունքն է արտահայտել միջադեպի վերաբերյալ: «Ինչ-որ մեկը վիրավորել է հայկական դպրոցը և համայնքային կենտրոնը: Ես վրդովված եմ: Սա բոլորովին հակասում է Սան Ֆրանցիսկոյի արժեքներին», - գրել է Բուդինը: «Մենք աշխատում ենք ոստիկանության Սան Ֆրանցիսկոյի բաժնի հետ հետաքննություն անցկացնելու համար: Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների և քույրերի կողքին»: