Կանադահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը (31-0) Մոնրեալում կայացած մենամարտի 6-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Ռոնալդ Էլիսին (18-4-2) և պաշտպանել երկրորդ միջին քաշային կարգում NABA-ի և NABF-ի չեմպիոնական գոտիները։
28-ամյա Էրիկ Բազինյանը 8-րդ անգամ է պաշտպանում իր երկու չեմպիոնական գոտիները։ Այս անգամ նրա մրցակիցը 33-ամյա ամերիկացի Ռոնալդ Էլիսն էր, ով իր կարիերայի ընթացքում բազմաթիվ խոշոր մենամարտեր է անցկացրել։ Էրիկ Բազինյանը 6-րդ ռաունդում հաղթեց մրցակցին դիտարժան նոկաուտով։ Բազինյանն այս մենամարտում գերիշխեց բոլոր 6 ռաունդներում և, բնականաբար, հաղթեց:
Մենամարտից հետո Բազինյանը հասկացրեց, որ այժմ մտադիր է պայքարել երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոնական ամենակարեւոր գոտիների համար։ Հայ մարզիկը բռնցքամարտի բոլոր կազմակերպությունների վարկանիշային աղյուսակի 5-յակում է։