Կարատեիստ Էդգար Սողոմոնյանը երեկ՝ հունվարի 30-ին մասնակցել է "Winter Martial Art Championship" մրցաշարին: Սողոմոնյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին և զբաղեցրել մրցաշարի առաջին հորիզոնականը: 

Էդգար Սողոմոնյանը զբաղվել է «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատե ամերիկյան մարտարվեստով: 1996 թ. եղել է «Դուքենդո-Ֆուլ կոնտակտ» կարատեի Հայաստանի բազմակի չեմպիոն, 2005 թ. Եվրոպայի չեմպիոն, 2009 թ. միջազգային խաղերի չեմպիոն: