Ռուսաստանի առաջնության առաջին տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Կուբանին»:
Հանդիպման հաշիվը բացել է 69-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էդգար Մանուչարյանը: Հյուրերի երկրորդ գոլը խաղավարտին նշանակված 11 մետրանոց հարվածից հեղինակել է Ասևեդոն: