Մեծ Բրիտանիան 60 մլն դեղաչափ պատվաստանյութ գնելու գործարք է կնքել Sanofi և GlaxoSmithKline ընկերությունների հետ, որոնք համատեղ պատվաստանյութ մշակելու աշխատանքներ են իրականացնում, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ընկերությունները հայտարարել են, որ դրական կլինիկական արդյունքի դեպքում իրենց ստեղծած պատվաստանյութը կարող է հաստատվել արդեն 2021թ. առաջին կեսին: Սա Sanofi և GlaxoSmithKline ընկերությունների առաջին գործարքն է որևէ երկրի հետ:
Բրիտանացի պաշտոնյաներն ընդգծել են պատվաստանյութերի վաղ մատակարարում ապահովելու կարևորությունը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան 100 մլն դեղաչափի գործարք էր կնքել Օքսֆորդի համալսարանի և Astra Zeneca ընկերության կողմից համատեղ մշակվող պատվաստանյութի ձեռքբերման համար: Այնուհետև 30 մլն դեղաչափի գործարք էր կնքել BioNTech/Pfizer-ի կողմից մշակվող պատվաստանյութի ձեռքբերման, ինչպես նաև 60 մլն դեղաչափի ձեռքբերման գործարք՝ Valneva-ի պատվաստանյութի համար: