Կորոնավիրուսային համաճարակի կտրուկ աճ է նկատվում Ճապոնիայում: Երկրում երկու օր անընդմեջ արձանագրվում է ավելի քան 1300 նոր դեպք: Սա ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի տարածվելուց ի վեր։

Նոր դեպքերը հիմնականում գրանցվել են մայրաքաղաքում: Տոկիոյի քաղաքապետը հայտարարել է, որ կորոնավիրուսային դեպքերի աճի ֆոնին քաղաքում կարող է հայտարարվել արտակարգ դրություն: Այս մասին հայտնել է BBC-ն:

Համաձայն Worldometers-ի վերջին տվյալների՝ երկրում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 33 հազար մարդ, 1004-ը մահացել է։ Ապաքինվել է 24,179 հազար մարդ: