Ոստիկանության մեքենան անցել է Ամուլսարում ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկի ոտքի վրայով։

 

«Ոստիկանները թևերիցս քաշքշում էին, մեքենան անցնելուց չհասցրի էն կողմ գնամ, մեքենան եկավ առաջ ու կանգնեց, ոստիկաններից մեկը փորձում էր ոտքս հանել, չկարողացավ»,- ասաց  ճանապարհի վրա նստած քաղաքացին։

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչու է ոստիկանության աշխատակիցը անցել քաղաքու ոտքի վրայով, մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն ասաց. «Խնդրում դրա վերաբերալ համապատասխան հաղորդում ներկայացնել։ Անզգուշաբար է դա կատարվել»: