Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում սրտի կաթվածից մահացել է մուեձին Օսման Ասլանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի ղեկավարությանը:
Քաղաքային ղեկավարության հաղորդագրության մեջ նշվում է․
«Մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին, ով մահացել է սրտի կաթվածից՝ էքսկուրսավարի կամավորական պարտականությունները կատարելիս», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը հուլիսի 10-ին չեղարկել էր 1934 թվականի տաճարը թանգարանի վերածելու մասին որոշումը : Դրանից անմիջապես հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու շուրջ հրամանագիր ստորագրելու մասին: