Թուրքական իշխանությունների կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 24-ին: Թուրք ժողովրդին ուղղված իր ուղերձում Էրդողանը նշել է, որ ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Նա ասել է, որ մուտքն անվճար կլինի բոլորի համար:
Ավելի վաղ ներկայացրել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքը՝ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշմանը։