Նախօրեին հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից: Այս մասին տեղեկացնում է Եղեգնաձորի համայնքապետարանը:

««Ցավով հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին Բարձրունու հատվածում հակառակորդի բացած կրակի հետևանքով զոհվել է Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա բնակիչ, կոչումով լեյտենանտ Գերասիմ Ավետիքի Առաքելյանը:

Մեր վշտակցությունն ենք հայտնում սպայի հարազատներին, համաքաղաքացիներին և զինակից ընկերներին:

Գերասիմ Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ այսօր՝ 14։35-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։