ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արմեն Մազմանյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:

 

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18:00-20:00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

 

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը' Երևանի քաղաքային պանթեոնում։