Ինչ-որ բանում սխալ թույլ տված անձանց հետ հայրաբար և մեծահոգաբար վարվելու կարողություն, միշտ պատրաստ լինել պատասխանատվություն կրելու այն մարդկանց համար, որոնք հավատում են քեզ, պետության և ժողովրդի շահը միշտ վեր դասել քո և քո շրջապատի շահերից, իրական օգնություն ցուցաբերել ցանկացած հայի՝ անկախ նրա աշխարհագրական կեցավայրից, լինել իմաստուն և ուժեղ․․․ Իմ կարծիքով՝ հենց այս հատկանիշներն են բնորոշում ժողովրդի իրական առաջնորդներին․․․ Բայց, հավանաբար, ամենաբարձր որակը ժողովրդի շրջանում և պետության մեջ Միասնություն պահպանելու կարողությունն է․․․
ՀԳ․ Այսօր՝ ժամը 22:30-ին, ես առցանց կխոսեմ մեր ժողովրդի կյանքում վերջին կարևոր իրադարձությունների մասին՝
1) սկանդալային տեսանյութ, որը նկարահանվել է Մոսկվայի հայկական եկեղեցում,
2) Ամուլսար,
3) Բեյրութ: