Բելառուսի ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո կիրակի գիշերը – լույս երկուշաբթի սկսված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 3000 մարդ:
«Դրանցից մոտ հազարը Մինսկում են, իսկ երկու հազարից ավելին՝ հանրապետության մյուս շրջաններում», – ասվում է հայտարարության մեջ:
Բախումների ընթացքում տուժել են 50 քաղաքացի և 39 ոստիկան, ոմանք հոսպիտալացվել են:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ իրավապահները մարտական զենք չեն օգտագործել:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ բողոքի ցույցերը տեղի են ունեցել երկրի 33 քաղաքում: Բողոքի ցույցի մասնակիցները հարձակվել են անվտանգության ուժերի վրա՝ «օգտագործելով ցցեր, ձողեր, քարեր և ամրաններ»: