Հովհաննես Մադոյանը նշանակվել է «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության կայքից։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալին Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ դեռ տարեսկզբից ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:

«Նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը»,- գրել էր խոսնակը։